Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Արտակ Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյանի անմահ հերոս Արտակ Պետրոսյանի ծննդյան օրն է․ նա կդառնար քսաներեք տարեկան։ Կյանքով լի տղան երկրային կյանքը լքեց Թալիշում մարտ․ գործողությունների ընթացքում՝ փորձելով տանկով կրակային բնագիծ զբաղեցնել։

Արտակը ծնվել է Լոռվա Մեծավան գյուղում։ Դպրոցին զուգահեռ նաև բռնցքամարտով է զբաղվել, իսկ 2015-ի հուլիսի երեքին բանակ զորակոչվել։ Թեև տանն ավտոմեքենա չունեին, միշտ սիրում էր ավտոմեքենա վարել ու բանակում այդ սերը փոխարինեց տանկերով՝ դառնալով մեխանիկ-վարորդ։

2016-ին ճանաչվեց վաշտի լավագույն տանկիստ, իսկ օրեր անց՝ ապրիլի չորսին, ընդմիշտ հեռացավ մեզանից։ Նա հետմահու արիության և ծառայության մեդալներով է պարգևատրվել՝ իր անձնանվեր ծառայության համար։

Արտակի մասին խոսելիս բոլորն են նշում՝ փակ մարդ էր, ինքնամփոփ։ Չէր սիրում ցուցադրել էմոցիաները, բայց և ցանկանում էր ամեն ինչում լավագույնը լինել ու անբասիր կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Կյանքի վերջին առաջադրանքը նա նույնպես փորձեց այդպես կատարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: