Այսօր, ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապեդ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Ալեքսանը 1982 թվականին է ծնվել՝ Գյումրիում, որտեղ և սովորել է։ 2001 ին Վազգեն Սարգսյանում է սովորել ու հետո սկսել է ծառայել հարավում։

Ռազ․ ակադեմիան ևս սովորել է։ Դրանից հետո տեղափոխվել է Վարդենիս։ Ապրիլի երկուսին, լուսաբացին Առաքելյանը և չորս սպաներ գնում են դիրքեր օգնելու։ Սակայն նրանք չեն իմանում, որ դիրքը գրավված է։

Ալեքսանը որոշում է վերադարձնել այն ու քայլեր է անում, սակայն շրջափակում է լինում։ Ինքը ու ևս 17 զինվոր ընկնում են շրջափակում։ Ութ օր անց են գտնում իրենց, և տեսնում են, որ ոչնչացնելով զինվորների հակառակորդի, վիրավորումներով մահացել է Առաքելյանը ու մնացած 17 զինվորները։ Առաքելյանի անվան պուրակ կա Գյումրիում։

Ալեքսանի հողարկավորությունը եղել է Գյումրիի եկեղեցիներից մեկում։ Ալեքսանի զորությունը, մինչև վերջին պահը օգնելու ցանկությունը, խոսում են նրա թափի ու կորովի մասին։ Ալեքսանի նման հզորավոր ու զորավոր հերոսներ մենք շատ ունենք։ Նրանց ուժեղությունը թե կամոք թե ֆիզիկապես, մեր ապավենն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!