Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, սերժանտ Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան հերոսամարտի անմահ հերոսներից մեկի՝ Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար քսաներեք տարեկան, սակայն արդեն չորրորդ տարի է, որ նա այլևս իր ընտանիքի հետ չէ: Կարենը Կոտայքի մարզի Բջնի համայքնից էր:

Կարենի ընտանիքի մասին համագյուղացիները մեծ սիրով ու հարգանքով են արտահայտվում: Ընտանիքում մեծացել էր երկու զավակ, որոնցի մեկը՝ Կարենը, զոհ գնաց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ:

Կարենը ապրիլյան օրերին Ջրակնի դիրքերում էր գտնվում: Հենց ապրիլերկուսյան առավոտյան Կարենը համառ մարտեր էր մղում հակառոկորդի անսպասելի մուտքը սահմանային տարածք թույլ չտալու համար:

Կարենի մասին հայտնի է միայն հերոսականն ու դրականը. նա հերոսաբար շարունակել է համառ պայքարը՝ մինչ փամփուշտների ավարտվելը, իսկ վերջում խիզախաբար զոհվում է՝ դառնալով այն խիզախ տասնութ երիտասարդներից մեկը, որոնց հակառակորդը տարել էր իր սահման և նրանց մարմինները հետ վերադարձրել միայն օրեր անց:

Понравилась статья? Поделиться с друзьями: