Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, աշխարհազորային Սերգեյ Դանղյանի ծննդյան օրն է

Ապրիլյան հենց առաջին օրերին աշխարհազորային գնացած Սերգեյն այսօր կդառնար վաթսուներեք տարեկան: Սակայն երիտասարդ տարիներին Արցախյան մարտերում կոփված և մարտական մեծ հմտություններ ձեռք բերած Սերգեյն անմիջապես ու անվարան բռնում է Արցախի ճամփան:

Նա իր շատ սիսիանցի զինակից ընկերների հետ որպես աշխարհազորայաին և առավել ավագ սերնդի ներկայացուցիչներ որոշում են իրենց ներկայությամբ և հմուտ փորձով սատարեն ու աջակցեն իրենց զավակներին ու նրանց ընկերներին:

Ավաղ, ինչպես Սերգեյի շատ ընկերներ, այպես էլ Սերգեյը բախտ չի ունենում ռազմաճակատ հասնելու, քանի որ նրանց տեղափոխող ավտոբուսը ճանապարհին խոցվում է հակառակորդի կողմից:

Սերգեյի երեք զավակները, կինն ու հարսն այժմ անհուն սիրո ու կարոտի զգացողություններով, բայցև աննկուն հպարտությամբ են նշում իրենց հոր հերթական ծննդյան տարեդարձը, արդեն չորրորդն առանց հոր:

Յուրաքանչյուր հերոսի անամոք կորուստ ապրիլյան օրերը վերհիշելու և մեր հավերժացած զավակներին հիշելու ու նրանց օրհնելու առիթ է դառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: