Այսօր Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է․ մանրամասներ Վարչապետի երկրորդ զավակի մասին

Այսօր՝ մարտի տասնմեկին, Աշոտ Փաշինյանի տարեդարձն է։ Աշոտը մասնագիտություն էր ստանում Տարտուի համալսարանում, որտեղ նա կրթությունը կիսատ թողեց և վերադարձավ հայրենիք, որպեսզի մեկնի ծառայության։

Նա երկու տարի ծառայեց Հայոց բանակում։ Իսկ ծառայությունից վերադառնալուց հետո Աշոտ Փաշինյանը Էստոնիա չմեկնեց, որպեսզի շարունակի ուսումը և ավարտի Տարտուի համլսարանը, քանի որ 2020 թ․ Աշոտը կամավորագրվեց և մեկնեց մարտական թեժ գիծ օգնելու զինակից ընկերներին և պաշտապանելու իր բաժին հայրենիքը։

Այժմ Աշոտ Փաշինյանը հայրենիքում է։ Այս փուլում նա հետաքրքրված է արվեստով և գեղեցիկ աշխատանքներ է ստեղծում և երբեմն էլ դրանցով կիսվում սոցիալական իր հարթակում։

Գաղտնիք է չէ, որ Վարչապետի երեխաները քննադատության մեծ ալքի ներքո հաճախ թիրախավորվում են։

Աշոտը ցանկանում է հեռու մնալ այս ամենից և ամեն բան անում է իր աննկատ լինելու համար։ Շնորհավորում ենք Աշոտ Փաշինյանին և լավագույնը մաղթում նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями: