Այսօր աշխարհահռչակ Սթինգի ծննդյան օրն է

Համաշխարհային երգիչ Սթինգի ծննդյան օրն է այսօր։ Սթինգի «shape of my heart» երգը մեծ ճանաչում է ունեցել Հայաստանում ու մինչև հիմա էլ շատ արդիական է։ Ծնվել է 1951ին Ուօլսենդում։

հայրը մոնտաժող է եղել մեքենայական արտադրությունում։  Տաս տարեկանում Սթինգը նվեր է ստանում իր առաջին կիթառը։ Սովորելով դպրոցում, Սթինգը երաժշտական ակումբներ էր գնում ու վայելում էր Ջեմի Հենդրիկսի երաժշտությունը։ Սթինգը աշխատել է տարբեր ոլորտներում, որոնք լրիվ հեռու են եղել երաժշտությունից։

Թվում էր երբևէ չի առնչվի երաժշտության հետ, սակայն մի անգամ առաջարկ է ստանում գնալ newcastle big band, որտեղ սկսում է կատարել իր հեղինակած կատարումները։ 1977ին ամերիկյան թմբուկահար Ստյուարտ Կուուլենդը նկատում է Սթինգին ու խորհուրդ է տալիս զբաղվել ռոք երաժշտությամբ։

Սթինգի the dream of the blue turtles ալբոմը դառնում է պլատինե։ Ալբոմը գրվել է Էնդի Սամմերսոնի հետ միահամուռ։ 1991ին թողարկվում է Սթինգի ինքնակենսագրական ալբոմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: