Այսօր Անտուան Դը Սենթ Էքսզյուփերիի ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ գրող և օդաչու Անտուան Դը Սենթ Էքսզյուփերիի ծնդյան օրն է։ Հայտնի է «Փոքրիկ Իշխանը» վեպով, որը թարգմանված է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, այդ թվում՝ մեր հրաշք մայրենիով։

Հանրահայտ գրողը ծնվել է 1900 թվականին՝ Լիոնում՝ Վիքոնթ Ժան Դը Սենթ Էքսզյուփերիի և Մարի Դը Ֆոնքոլոմբի ընտանիքում։ Նա ընտանիքի հինգ բալիկներից երրորդն էր։ Կորցնելով հայրիկին, երբ ընդամենը չորս տարեկան էր, դաստիարակվել է մայրիկի կողմից։ Առաջին անգամ օդ է բարձրացել տասներկու տարեկանում՝ վերջնականապես սիրահարվելով երկնքին։

1921-ին զորակոչվելով բանակ՝ ի վերջո դառնում է ռազմ․ ինքնաթիռի օդաչու, սակայն 1923-ին ավիավթարի ենթարկվելուց հետո սկսում է զբաղվել գրականությամբ՝ հաստատվելով Փարիզում։

Այդ ժամանակվանից ի վեր նրա սրտում համատեղվել է սերն այդ երկու մասնագիտությունների հանդեպ, իսկ ավելի ուշ նաև լրագրության․ նա թերթի թղթակից էր և անչափ սիրում էր իր աշխատանքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: