Այսօր անվանի մուլտիպիկատոր Ռոբերտ Սահակյանցի ծննդյան օրն է

Օգոստոսի 30-ին իր 70 տարին կբոլորեր հայ մուլտիպլիկացիայի գիգանտներից մեկը՝ Ռոբերտ Սահակյանցը։ Հայ մուլտկինոն հիմնադրվել է դեռևս նախորդ դարի 30-ականներին, Մոսկվայից հրավիրված հայազգի ռեժիսոր Լև Ատամանովի կողմից։

“Կախարդական գորգը” ստեղծագործության նկարիչն էր մեծ անունը Հակոբ Կոջորյանը։ Ստեղծվելով հայկական հեքիաթների հիմքով, ձևավորվել է հայ մուլտիպլիկացիայի փիլիոփայությունը, գույները, ռիթմը և առանձնահատկությունները։ 60-70-ականներին մեր մուլտը նոր թափ է առնում նկարիչ Վալնետին Պոդպոմոգովի շնորհիվ, հենց այդ տարիներին էլ, հայտնվում է երիտասարդ Ռոբ Սահակյանցը, հայ մուլտին մի նոր երանգ կտա՝ ճանաչելի և ինքնատիպ ողջ աշխարհում։

Ընդհանուր առմամբ, Սահակյանցը շարունակում է արդեն իսկ կառուցված կերպը՝ օգագործելով հայկական հեքիաթների և ընդհանրապես հայկականության մոտիվները իր գործերում։ Սակայն հարկ է նշել, որ նրա մուլտերը մշտապես զգայուն են իր ժամանակի հանդեպ՝ լինի ստեղվծած խորհդային տարիներում, թե նորանկախ Հայաստանում։

Ընդամենը 37 տարեկանում ստանում է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Կայանալով, որպես սեփական ձեռագիր ունեցող մուլտիպլիկատոր Սահականյանցը ողջ սովետական շրջանում ծավալում է բեղուն գործունեությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: