Այսօր Անդրանիկ Հարությունյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր՝ մարտի ութին, դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի տարեդարձն է։ Դերասանն այսօր դարձավ քառասունմեկ տարեկան։

Առավել հայտնի է և ընդունված Անդո անունով։ Նման կերպ դերասանին սկսեցին դիմել վերջինիս առաջին իսկ բեմելուց։ Անդո-Ռաֆո զույգը երկար տարիներ ուրախացրել է հանրությանը հումորային հոլովակներով, որոնք մինչ այսօր էլ հիշում ու անգամ դիտում են՝ թեպետ դերասանական զույգը համատեղ այլևս հանդես չի գալիս։

Անդոն գործունեությունը ծավալում է առանձին, նկարահանվում տարբեր ֆիլմերում, կոմիքսներում, գովազդային հոլովակներում և այլն, որտեղ կերտում է ուրույն կերպարներ։ Հումորիստը ակտիվ է նաև համացանցային հարթակներում և սիրով սերտ շփումներ է հաստատում հետևոդների, երկրպագուների հետ։ Դերասանն ամուսնացած է և երկու զավակների հայր։

Կեսգիշերն անց սոցտիրույթում Անդրանիկ Հարությունյանին շտապել են շնորհավորել մտերիմները, հարազատները, ընկերները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր։

Մենք նույնպես շնորհավորւմ ենք դեարսանին և լավագույն մաղթանքները հղում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!