Այսօր ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, լեգենդար Շերի ծննդյան օրն է

Հայկական արմատներով լեգենդար երգչուհին ու դերասանուհին այսօր տոնում է յոթանասունչորսամյակը: Որքան էլ զարմանալի է, արդեն չորրորդ տարին է, ինչ նա հատել է յոթանասունի շեմը, սակայն միանգամայն երիտասարդ տեսք ու կենսակերպ ունի:

Շերը խոստովանել է, որ մեծացել է աղքատիկ միջավայրում՝ բեռնատարի վարորդի ընտանիքում: Չնայած արդեն վաղուց հաղթահարել է կենցաղային դժվարությունները, բարեկեցիկ ու լավ կյանքով է ապրում, սակայն ինչպես ինքն է ասել, հոգու խորքում շարունակում գոյություն ունենալ աղքատիկ կյանքով ապրած աղջնակը:

Շերը հորը տեսել է տասնմեկ տարեկանում է, քանզի ծնողները բաժանված են եղել: Առհասարակ, Շերի ընտանիքում շատ են եղել դրամատիկ վայրիվերումները:

Նրա մայրը սկզբում աշխատել է որպես մատուցողուհի, իսկ նաև դերասանությամբ է զբաղվում:

Մանկության դժվարին տարիներին փոքրիկ Շերը նաև մանկատանն է հասցնում լինել, որտեղ անցկացրած ժամանակահատվածը անջնջելի հետք է թողել նրա ներաշխարհի վրա:

Շերին մշտապես ուղեկցում էր մի երազանք՝ հայտնի դառնալ: Նրա երազանքն իրականանում է նրա անվիճելի տաղանդի շնորհիվ:

Понравилась статья? Поделиться с друзьями: