Այսօր ամբողջ օրը ամաչում էի հարցնել օֆիսի աղջիկներից, մտածում էի՝ աղջկական ինչ-որ պարագա կլինի, խայտառակ կլինեմ․․․

Օրերս Ռուզաննա Խաչատրյանն անդադարձել էր իր ընտանիքին և անձամբ իրեն ուղղված այն մեղադրանքներին, որ վերջիններս մեծ կարողություններ, ունեցվածք ունեն և թույլ են տալիս իրենց գերշքեղ կյանքով ապրել։

Սեյրան Օհանյանի կնոջ խոսքին ի պատասխան Ստյոպա Սաֆարյանը հետևյալ գրառումն  է կատարել․ «Այսօր ամբողջ օրը ամաչում էի հարցնել, թե Կլաչն ինչ է։ Օֆիսի աղջիկներից (ասեցի՝ կարող է կանացի պարագա լինի, հարցնեմ, խայտառակ լինեմ), թաքուն Ռուբեն Մեհրաբյանին հարցրեցի բալկոնում, պարզվեց՝ նա էլ իմ նման հետամնաց է։

Դու մի ասա՝ գերթանկարժեք պայուսակ է ու տիկին Ռուզանը ամենայն մանրամասնությամբ ու քայլերով ազգին ներկայացրել է դրա համարակալված բնօրինակը ձեռքբերելու մանրակրկիտ ինստրուկցիան…. Ու հանկարծ հիշեցի, որ Վահագնի թաղամասի թանկարժեք դղյակից և գերթանկարժեք պայուսակնրից կուրսի տիկնոջ ամուսին Սեյրան Օհանյանը կողմ էր քվեարկել ՍԴ դիմելուն, որ պարզի, թե դատավոր դառնալու օրով կասեցված փաստաբանական արտոնագրով ու ա/ձ-ն կասեցնելու դիմում գրած Սեդա Սաֆարյանն ինչպես է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել…

Ու հիշեցի նաև Մոսկվայում շինարարություն անող ախպերներիս, որ պատմում էին իրենց հարևանությամբ մեծ ջերմոցների մասին ասեկոսեները, որտեղ կրկին շրջանառվում էր այս ընտանիքի անունը…

Գիտեն, թե բոլորն իրենց նման ու ճանապարհներով են ապրել՝ 98 հազար դոլարանոց կլաչների ձեռքբերման ինստրուկցիաները անգիր իմանալով….»։ Ռուզաննա Խաչատրյանի խոսքը ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: