Այսօր Ալեքսանդր Թամանյանի հիշատակի օրն է

1936 թ․ հենց այս օրը աշխարհը լքեց հայրենիքի համար մեծ ավանդ ունեցող  մի անձ, ում Ալեքսանդր Թամանյան են կոչում։

Այս անուն ազգանունն անմիջապես գեղեցիկ ու անզուգական մտապատկերներ է բերում հին ու նոր Երևանի փողոցների ու պատմամշակութային վայրերի մասին։ Թամանյանն այն անձն է, ով ՀՀ քաղաքացուն, երևանցուն նվիրեց Երևանը։

Այսօրվա Երևանը կարծես դանդաղորեն կորցնում է թամանյանական հատակագծի պատկերը։ Ըստ Թամանյանի նախագծի՝ Երևանը քաղաք-այգի է, որտեղ ցածրահարկ շենքեր պիտի լինեն․ այսօր պատկերը փոխվել է։

Թամանյանը ռուսական կրթություն է ստացել՝ սովորել է Սանկտ Պետերբուրգում։ Քչերը գիտեն, որ Ալեքսանդր Թամանյանը իր ուժերն է փորձել նաև թատրոնում․ նրա ձևավորմամբ ներկայացումներ էր կազմակերպվում և հաջողության հասնում։

Բազմակողմանի զարգացած և բազմաոլորտ գործունեություն ծավալած այս անհատը կյանքը վաղ տարիքում է լքում։ Նա ընդամենը 57 տարեկան էր։ Լույս իջնի շիրիմիդ, մեծանուն հայ։

Понравилась статья? Поделиться с друзьями: