Այսօր Աթաբեկ Խնկոյանի հիշատակի օրն է

Այսօր Աթաբեկ Խնկոյանի հիշատակի օրն է։ Ծնվել է Աթաբեկը 1870ին Փամբակում։ Կրթությունը տիրացու ծխական ուսումնարանում է ստացել։ Հայտնի ուսուցիչ Մարտիրոս Պողոսյանն է եղել նրա ուսուցիչը։

1890ին նա արդեն ստացել է ուսուցիչ լինելու իրավունք։ Թումանյանի աջակցությամբ Թիֆլիս է գնացել ու «Հասկեր» ամսագրին է անդամակցել որպես խմբագիր։ Կազմել է դպրոցների համար դասագրքեր։ 120 թարգմանական գործ է արել Աթաբեկը։ Նրա ամենահայտնի թարգմանություններից է «Ռոբինզոն Կրուզոն»։

Ի Հիշատակ Աթաբեկ Խնկոյանի կոչվել է Երևանի մանկական գրադարանը։ Նրա ինքնուրույն առաջին ժողովածուն ընծայվել է «բանաստեղծական փորձեր» վերնագրով։ Բացի բուն գրելու պրոցեսից ու թարգմանա-խմբագրական աշխատանքներից, Խնկո ապոր դերը մեծ է դասավանդման ու ուսուցչական մեթոդների մեջ, քանզի նա բացի գրքեր կազմելուց ու մեթոդաբանություն ստեղծելուց, ինքն է հենց հանձ առել գնալ տարբեր գավառներ, մարզեր ու ծավալել գործունեություն դասավանդման։

Աթաբեկ Խնկոյանը մահացել է 1935ի հոկտեմբերի վեցին՝ 64տարեկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!