Ագնեսա Շահնազարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Երեկ՝ մարտի տասնյոթին, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի ծննդյան օրն է։ Սիրված արտիստուհին դարձավ քառասուներեք տարեկան։

Ծնվել է Նոյեմբերյանում, սովորել  է Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Ագնեսան դերասանուհի դառնալու որոշում է կայացրել և եկել Երևան ու կերտել իր ապագան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Ագնեսան հանդես է գալիս ինչպես թատրոնում, այնպես էլ գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Դերասանուհին մեկը մյուսից հրաշալի կերպարներ է կարողանում ստեղծել և գրավել հեռուստադիտողին։

Այսօր էլ Ագնեսան էկրաններին է և ակտիվորեն շարունակում է նկարահնավել և հանդես գալ նորովի։ Նա բազմաթիվ դերեր է կերտել և՛ բեմում, և՛ էկրանին։ Այսօր սոցիալական հարթակներում Ագնեսային շնորհավորել են բազմաթիվ օգտատերեր, հարազատներ և ընկերներ։

Դերասանուհուն մաղթել են լավն ու բարին։ Մենք նունպես շնորհավորում ենք Ագնեսա Շահնազարյանին և լավագույնը մաղթում՝ նոր կերպարների, ներկայացումների սպասումով։

Понравилась статья? Поделиться с друзьями: