Այսօրվա պաշտոնանկությունները ցույց են տալիս, որ հեղաշրջման փորձ է եղել. Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լ. Շիրինյանը կարծում է, որ ներկայումս եռացող հակապետական կաթսայի մեջ մեծ հավանականությամբ պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվել, իսկ Ն. Փաշինյանը, իրեն բնորոշ քաղաքական մեծ հոտառության շնորհիվ, կարողացել է ճիշտ գործել հենց այն ժամանակ, երբ պետք է:

Հիշեցնելով Ն. Փաշինյանի գործողությունները հեղափոխության ժամանակ, ոստիկաններին այս ու այն կողմ վազեցնելը տակտիկական հնարներով՝ քաղաքագետը նշում է, որ Փաշինյանը լավագույն հայի արքետիպային տեսակն է:

Լ. Շիրինյանը այս կոորդինացիայի մեջ տեսնում է նաև ռուսական հետքը: Քաղաքագետը կարծում է, որ հարկ է դիմել ռուսական իշխանությանը՝ պահանջով, որ մեր գողերին հետ ուղարկի: Նա, որպես դաշնակից երկիր, պետք է ընդառաջի:

Լ. Շիրինյանը շարունակվող լարվածության պատճառներից մեկն էլ տեսնում է արմատական փոփոխություններ չկատարելու մեջ:

Քաղաքագետը վստահ է, որ ժողովուրդը մշտապես պահպանում է հզոր պետականություն ունենալու երազանքն ու ցանկությունը: Ժողովուրդը չի հավատում նախկիններին, իսկ եթե վարչապետը միտինգի կոչ անի, դարձյալ մեծ թվով մարիկ կհավաքվեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: