Այսօր՝ երկու ոտքը և մեկ ձեռքը կորցրած հերոս Սարգիս Ստեփանյանի տարեդարձն է

2020-ը հայի սրտում ու մտքում հավետ դրոշմվեց։ Այն կորուստների, մեծ կորուստների տարեթիվ է։ Հազարավոր հերոս տղաներ, եղբայրներ, որդիներ, ամուսիններ հեռացան, որ մենք՝ ես և դու, հայրենիք ունենանք և դեռ հնարավորութուն հպարտանալու։

2020-ը ոչ միայն դաժան կորուստների տարեթիվ է, այլև մի նոր հայրենասիրության մասին սովորեցնելու, այլ հայրենսիրության, բոլորովին այլ բովանդակություն ունեցող հայրենասիրության։

Հայրենասիրություն, երբ հանուն հայրենիքի կյանքդ ես պատրաստ տալ, մարմնիդ մի մասը՝ միայն թե հայրենիքը կանգուն մնա։

Հազարավոր անմահ հերոսների կողքին կանգուն ունենք նաև կենդանի հերոսներ, որոնք ուժ ու ժպիտ են պարգևում, որոնք ուղղակի ապացուցում են և ստիպում հասկանալ, որ հայ ազգը պիտի ապրի և ոչ երբեք խոնարհված։ Այս հզոր հերոսներից է Սարգիս Ստեփանյանը, ով պատերազմի դաշտում թողել է երկու ոտքը և մեկ ձեռքը։

Նա ապրում է․․․ ժպտում․․․ Եվ տա Աստված, որ երկար տարիներ ապրի։ Այսօր Սարգսի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք հերոսին և լավագույնը մաղթում․․․ Մեր խոնարհումը քեզ, հայ կենդանի հերոս։

Понравилась статья? Поделиться с друзьями: