Այո, հնարավոր է նորից ընտանիք կազմեմ… Խորեն Լևոնյանը հաստատել է իր ամուսնալուծությունը

Երկար ժամանակ է, ինչ հանրությունն ակտիվորեն քննարկում է դերասան Խորեն Լևոնյանի ամուսնալուծության վերաբերյալ լուրերը, սակայն ինչպես դերասանը, այնպես էլ նրա կինը՝ Լիկան, չեն խոսում այդ մասին։

Շատերն են տխրում գեղեցիկ ընտանիքի փլուզմամբ։ Այս մասին լուրերն ու խոսակցությունները նրանք չեն հերքում և չեն էլ հաստատում, պարզապես հրաժարվում են պատասխանել  անձնական կյանքին վերաբերող հարցերին։

Այս ամենին ի հակադրություն Խորեն Լևոնյանը իր վերջին հարցազրույցում իր խոսքում հաստատել է ամուսնալուծությունը։

Դերասանը հաղորդավարուհու այն հարցին, թե արդյոք պատրաստվում  է կրկին ամուսնանալ, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ՝ Խորենը պատասխանել է, որ այո՛, ինչու ոչ, քանզի շատ երեխաներ ունենալը լավ է և անհրաժեշտ։ Իր այդօրինակ պատասխանով դերասանը  ակամայից հաստատել է ամունալուծությունը։

Հիշեցնենք, որ Խորենն ու Լիկան երկու զավակների ծնողներ են։ Այս տեղեկատվության վերաբերյալ մանրամասնութուններն առաջարկում ենք դիտել վարը բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!