Այո-ի և ոչ-ի հանրաքվեն չեղարկվեց

Ազգային ժողովը այսօրվա նիստում չեղարկեց այո-ի և ոչ-ի հանրաքվեն։ Հանրաքվեն պետք է տեղի ունենար դեռևս ապրիլի 5-ին,սակայն այն չեղարկվեց,որովհետեև կորոնավիրուսը անխնա տարածվում էր։

Այդ ընթացքում,շատերը մեղադրում էին Նիոլ Փաշինյանին,որ բավարար ուշադրություն չի դարձնում համավարակին և զբաղված է հանրաքվեով։ Մեծ քննադատության արժանացան նաև հավաքները,որոնց ընթացքում կուտակվում էր շատ մարդ։

Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ,հանրաքվեն հետաձգվեց անորոշ ժամանակով,սակայն քաղաքական վայրեվերումները նոր թափ ստացան համավարակի ընթացքում,և կառավարությունը որոշեց այո-ի և ոչ-ի հարցը կարգավորել օրենսդրական փոփոխություններով։

Հունիսի 22ին ընդունվեց օրենքի նախագիծը,իսկ հունիսի 26-ին այն արդեն մտավ ուժի մեջ։ Չեղարկման որոշումը պայմանավորված է նրանով․որ հարցը կարգավորվել է օրենքի ուժով։ Հատկանշական է,որ ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստան կուսակցությունը կրկին բոյկոտել են նիստը՝ չմասնակցելով։

Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանին,ապա այնտեղ վիճակը դեռ մնում է լարված։ Դատարանի առաջ պարբերաբար հավաքվում են ցուցարարներ,որոնք մեղադրում են ազգային ժողովին սահմանադրական մի շարք օրենքներ ոտնահարելու մեջ։ Հանրության մեջ ևս հարցը բազում քննարումների առիթ է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: