«Այո, ես մեկնել եմ ԱՄՆ… ». դերասանուհի Նաիրա Մովսիսյանը խոսել է իր արտագաղթելու լուրերի մասին

Նախորդ տարի շատ հայտնի ու անհատ անձինք Հայաստանից հեռանալու որոշում կայացրեցին, որը ոմանց կողմից քննադատության արժանացավ։ Հատկապես քննադատության և խոսակցության առանցքում հայտնվում են արտագաղթած հանրահայտ անձինք։

Ամանորյա օրերին այս թեմայով խոսակցություններ բացվեցին արտիստուհի Նաիրա Մովսիսյանի առիթով։ Ըստ այդ խոսակցությունների՝ արտիստուհին արտագաղթել է ԱՄՆ։

Նաիրան անձամբ է արձագանքել այդ խոսակցություններին՝ հաստատելով, որ իրոք, գտնվում է Ամերիկայում։ Այնտեղ է աղջկա հետ։ Չի հերքել նաև այն, որ տեղում փոքրիկ բիզնեսով է զբաղվում՝ օգնելով գեր անձանց ճիշտ սննդակարգի օգնությամբ նիհարել։

Բայց Նաիրան նաև հավելել է, որ այնտեղ է մեկնել ոչ թե մշտական, այլ ժամանակավոր հանգստի նպատակով, ուստի շուտով հետ է վերադառնալու։ Նրա համար իր արտագաղթի մասին խոսակցությունները ծիծաղելի են։

Շատերը կհիշեն, որ Նաիրան նաև նորից էր ամուսնացել։ Երբ այդ մասին շատ խոսվեց, Նաիրան դարձյալ անձամբ հաստատեց լուրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: