Այո՛, պիտի Ադրբեջանին ճանապարհ տանք դեպի Նախիջևան, եթե չտանք, չենք ունենա երկաթուղի դեպի Իրան

Ն․ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նախորեին եղել է Վայոց Ձորում։ Այստեղ նա բազմապիսի հանդիպումներ է ունեցել, խոսել զավակներ կորցրած ծնողների հետ։ Նա այցելել է զոհված տղաների շիրիմներին։

Ն․ Փաշինյանը ելույթ է ունեցել նաև մարզի բնակիչների հետ։ Նա խոսել է քննարկվող հարցերի մասին։ Նա չի ժխտել, որ պատրաստվում են Ադրբեջանին ճանապարհ տալ։ Նա շեշտել է, որ այդ ճանապարհը հենց այնպես չի տրվելու։

Դրա փոխարեն իրենք պատրաստվում են նոր ճանապարհ ստանալ, ինչի շնորհիվ կվերականգնվի երկաթուղային կապը, որը փակվել է անկախության հաստատումից ի վեր՝ տարիներ շարունակ։

Ն․ Փաշինյանը խոսել է նաև հանքարդյունաբերության, պղնձի ձուլման, վերամշակման արտադրությունների կազմակերպման մասին։

Վարչապետը այդ կետերի վերականգնման, պղնձի ձուլարանի զարգացման ու ճանապարհների բացման արդյունքում իրատեսական է համարում նոր ատոմակայանի շահագործումը։

Ն․ Փաշինյանի խոսքն ամբողջությամբ կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: