«Այն դատարկ տեղերում կարող են ձեր անունները լինել»․․․ իսկ ինչո՞ւ ոչ հենց Ձերը, հարգելի առաջարկող…

Հերոսածին կին Կարին Տոնոյանը, ով մեծ հայրենասեր է և պատրաստ հանուն հայրենիքի գնալ նույնիսկ մահվան, մշտապես հանդես է գալիս գրառումներով, որոնք հիմնականում անասելի հուզիչ են, քանզի այնտեղ մշտապես կարելի է տեսնել նրա որդուն՝ հերոս Մենուային։

Այս անգամ Կարին Տոնոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարություններին և իր դժգոհությունը հայտնել։ Տոնոյանը մասնավորապես գրել է․ «Խեղկատակ-կամակատարը բառացի ասում է, որ Հայաստանն էլ է տալու… Այսինքն հարցն այլևս միայն Արցախը չէ, այլ ողջ Հայստանը… Հիմա կարդում եմ՝ բոլորը հшյհոյում են ընդդիմությանը, թե ո՞ւր եք, չկաք…..

Տղամարդիկ լուրջ-լուրջ հուշակոթողի նկարն են դնում ու գրում, թե  «այն դատարկ տեղերում կարող են Ձեր անունները լինել» …… Իսկ ինչո՞ւ ոչ հենց Ձերը, հարգելի առաջարկող…. այդ պատիվն ինչո՞ւ եք այդքան մեծահոգորեն զիջում ուրիշին….. Ուզում եմ հասկանալ «ինձանից բացի բոլորը…» սկզբունքո՞վ ենք արդեն ապրելու, թե ամեն մեկս դուրս ենք գալու ու ՏԵՐ ենք կանգնելու մեր բաժին, մեր զավակի բաժին Հայրենիքին:

Իրական ընդդիմությունը ես եմ, դո՛ւ ես, ամեն մեկս: Մեզ հիմա քաղաքական ստացված և չստացված ընդդիմությո՞ւն է պետք, թե՞ պարզապես հայ մարդիկ, հայրենատեր մարդիկ: Ասենք՝ չունենք այդ անիծյալ ընդդիմությունը, պիտի թողնենք ազգադավը նվիրի՞ մեր Հայրենիքը….

Ավելին ասեմ՝ շատ ավելի լավ, որ չունենք՝ մասերի չենք բաժանվի, կկարողանանք բոլորս գնալ մի ուղղությամբ՝ Հայրենիք ազատագրելու, ընդամենը օր և ժամ է պետք ասել ու դուրս գալ սրանց վռնդելու մեր Երկրից»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!