Ամռան տապին Կարպատյան լեռներում ձյուն է տեղացել․ Տեսանյութ

Կարպատներում կրկին «ամառային ձյուն» է տեղացել։ Համացանցում հրապարակվել է տեսանյութ Օմու լեռան գագաթից (2505 մետ բարձրությամբ), որը գտնվում է Ռումինիայի տարածքում։ Հիշեցնենք, որ ուկրաինական Կարպատներում ձյուն է տեղացել հուլիսի 10-ին։

Ականատեսների խոսքով՝ ռումինական Կարպատներում եղանակի այդպիսի անոմալիա արձանագրվել է վերջին տասը տարում առաջին անգամ։

Նշենք, որ Կարպատյան լեռները ձգվում են Արևելյան Եվրոպայով։ Կառուցվածքայնորեն դրանք Ալպերի շարունակությունն են։

Լեռների անվան ծագումնաբանության հետ կապված՝ տեղացիները մի հետաքրքիր լեգենդ են պատմում։ Համաձայն դրա՝ վաղնջական ժամանակներում Ասիայի խորքերից Եվրոպա ներգաղթող ժողովուրդն անցնում է դժվարամատչելի լեռները՝ հաստատվելով այլ վայրերում։ Նրանք այդ լեռները «Քարե պատ» են անվանում, որը հետագայում վերածվում է «Կարպատ»-ի։

Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե ասիացի կոնկրետ որ ժողովուրդը որևէ տեղանքի կտա «Քարե պատ» անվանումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: