Ամուսինը փորձել է սպшնել հղի կնոջը՝ նրա կարողությունը ժառանգելու համար

32-ամյա չինուհի Վան Նանն ամուսնու հետ Թաիլանդում շրջագայելիս ընկել է 34 մետր բարձրությունից, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը։

Ինչպես պարզվել է ավելի ուշ՝ հղի կնոջը ժայռից հրել է 33-ամյա Յու Սյաոդուն։ Բանն այն է, որ Սյաոդուն շատ պարտքեր է ունեցել, իսկ կինը՝ 3 մլն դոլար կարողություն։ Տղամարդու կարծիքով՝ այդ կարողությունը ժառանգելը իր փրկությունը կարող էր դառնալ։

Բարեբախտաբար, Վան Նանին հաջողվել է փրկվել։ Նա առողջական լուրջ խնդիրներ չունի՝ եթե հաշվի չառնենք մի քանի կոտրվածքը։ Կինը հղիության երրորդ ամսում է։ Մոր և երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում։

Նախ, Նանը ոստիկաններին ասել է, որ կորցրել է գիտակցությունը և ընկել ժայռից։ Սակայն թարգմանիչները լսել են, նրա հարցը ամուսնուն․ «Ինչու՞ հրեցիր ինձ»։ Հետո կինը պատմել է ճշմարտությունը։

Նրա խոսքով՝ ինքը և ամուսինը միասին բիզնեսով են զբաղվում, իսկ գումարներն իրեն են պատկանում։ Երբ Յուն խնդրել է կնոջը մարել պարտքերը, վերջինը համաձայնել է վճարել միայն անհրաժեշտ գումարի մի մասը։ Ուստի ամուսինը որոշել է տիրանալ ամբողջ կարողությանը։

«Հիվանդանոցում ամուսինս իմ կողքին էր, նա ինձ վախեցրել է և սպшռնшցել։ Այդ պատճառով ես ստիպված էի ստել իրավապահներին»,-ասել է Վան Նանը։

Յու Սյաոդուն ձերբшկшլվшծ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: