ԱՄՆ-ն իր ուժերը դուրս է բերել Թուրքիայից

Թուրքիայի տարածքում ամերիկյան զինծառայողների թիվը կրճատվում է։

Դա արդեն արտահայտվում է «Ինջիրլիք»ավիաբազայում ԱՄՆ զորակազմի կրճատման մեջ։ Ավելին, այնտեղ աշխատանքից կզրկվեն 150 թուրք քաղաքացիներ, հայտնում է Անադոլուն։

Թուրքական արհմիությունների տվյալներով ՝ այժմ բազայում աշխատում է 780 մարդ։ Չնայած արհմիութենական գործիչները չեն կարծում, որ իրենց համար աշխատանքի ծավալը կնվազի, «Ինջիրլիքի» ղեկավարությունը հակառակ կարծիքին է։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները լուրջ փորձություններ են ապրում՝ կողմերը տարբեր դիրքեր են հայտնում մի շարք որոշիչ հարցերի շուրջ, սիրիական եւ քրդական խնդիրներից մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!