ԱՄՆ-ից հայրենիք վերադարձան ՀՀ քաղաքացիներ

Համավարակի պատճառով գրեթե բոլոր երկրները սահմանափակեցին կամ ընդհանրապես կասեցրեցին թռիչքները: Այս կամ այն պատճառով հայրենիքը լքած մեր հայրենակիցների համար հայրենիք վերադառնալը բաղձալի երազանք դարձավ, շատերը ստիպված են ամիսներ սպասել, թե երբ հնարավորություն կընձեռվի տուն հասնել:

Հայաստանի կառավարությունն հնարավոր ամեն բան արեց և անում է մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու համար և ահա այս անգամ Լոս Անջելես -Ամստերդամ, իսկ Ամստերդամից Մինսկ -Երևան թռիքների միջոցով հնարավոր է դարձել մեր հայրենակիցների մուտքը Հայաստան, ուղևերներն այլևս հույս

չունեին թռիչքի,և ուրախությամբ ժամերն էին հաշվում Հայաստան հասնելու, թեպետ բոլորն են տեղեկացված, որ հայրենիքում նրանց ավտոբուսներով տեղափոխելու են իրնեց բնակության վայրեր, որտեղ նրանք պետք է երկու շաբաթով ինքնամեկուսանան: Հայաստան վերադառնալ ցանկացողնրի թիվը Լոս Անջելեսում շատ մեծ է, նրանցից ոմանք փաստաթղթերի , կեցության և հարցերով են դիմում հյուպատոսարան, սակայն գլխավոր հարցը տունդարձի հետ է կապված:

Լոս Անջելես -Ամստերդամ, իսկ Ամստերդամից Մինսկ -Երևան առայժմ միակ երթուղիով հաջորդ թռիչքը նախատեսված է մայիսի 30-ին :

Понравилась статья? Поделиться с друзьями: