Աղցան Տակո․ վայելեք մեքսիկական խոհանոցի անմահական համը ձեր տանը

Մեքսիկական խոհանոցը սիրելի է շատերի համար։ Մեքսիկայի ազգային ուտեստները ընդգծված համ ունեն, կծու են, համեղ և օգտակար։

Առաջարկում ենք պատրաստել աղցան, որի անունը ձեզ հաստատ ծանոթ կլինի։ Աղցանը կոչվում է Տակո։ Այո՛, Տակո, որը նաև ուտեստ է հատուկ չորահացերով։ Աղցանը այդ ուտեստի բաղադրիչներից է և է՛լ ավելի համեղ։

Եվ այսպես, պատրաստեք հետևյալ մթերքները՝

Հազար՝ կտրատած

Աղացած հորթի միս — 450 գ

Սխտորի փոշի

Օրեգանո

Կարմիր քաղցր պղպեղ

Կարմիր կծու պղպեղ

Սև պղպեղ

Քիմիոն

Աղ

Չերի լոլիկ՝ կիսած

Քերած պանիր — ¾ բաժ․

Կարմիր լոբի — ½ բաժ․՝ եփած

Եգիպտացորեն

Հալապենյո պղպեղ՝ կտրատած

Սոխ — ½ գլուխ՝ կտրատած

Համեմ՝ կտրատած

Չիփս

Թթվասեր

Լայմ

Միսը համեմել և տապակելտապակել։ Եգիպտացորենը ևս մի փոքր տապակել։ Լոբին խաշել կամ վերցնել մարինացված։ Այնուհետև այս ամենը հավաքել աղցանամանում և ստանալ անմահական աղցանը, հավելել լայմի հյութ և պատրաստ է մատուցման։

Աղցամանի մեջ առաջինը դրեք կտրատած հազարը, ապա մյուս բաղադրամասերը հավաքեք միմյանց շուրջ հազարի վրա՝ ինչպես պատկերված է նյութին կցված լուսանկարներում։ Անուշ արեք թթվասերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: