Անչափ գեղեցիկ և համեղ տոնական աղցան

Անհրաժեշտ բաղադրիչները՝

200 գրամ թարմ շամպինիոններ

150 գրամ ապխտած հավի միս

80 գրամ կորեական գազար

80 գրամ սալորաչիր

150 գրամ վարունգ

150 գրամ մայոնեզ

բուսական յուղ

պղպեղ, աղ, կանաչի

Պատրաստման եղանակը՝

Այս աղցանը հավաքվում է շերտերով, հատուկ ձևամանի մեջ, բայց, եթե այն չկա, ապա դուք կարող եք օգտագործել ցանկացաց մատուցման աման և հավաքել դրա վրա:

Վերցնում ենք ձևամանը, պատում ենք բուսական յուղով, դնում ենք ամանի վրա:

Ձեւամանի ներքեւի մասում տեղադրենք առաջին շերտը’ կտրատած հավի միսը, համեմել, վրան մայոնեզ տարածել:

Երկրորդ շերտը՝ մանրացված սալորաչիր, նույնպես մայոնեզ քսել:

Երրորդ շերտը’ նախապես կտրատված եւ տապակած շամպինիոնները, համեմում ենք և մայոնեզ տարածում:

Չորրորդ շերտը’ փոքր խորանարդներով կտրատած թարմ վարունգ: Աղ և մայոնեզ:

Հինգերորդ շերտը՝ կորեական գազարը վերին շերտն է: Վրան քսում ենք, այո գուշակեցիք՝ մայոնեզ:

Երբ բոլոր շերտերը պետք է հավաքված են, թողնել 30 րոպե սառնարանում, նրբորեն հեռացնել ձեւամանը: Զարդարել պատրաստի աղցանը լոլիկներով և կանաչի շաղ տալիս:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: