Աղջկան ձերբակալել են այն լուսանկարի համար, որտեղ նա կյանքը վտանգել է իդեալական կադրի համար

Ահա թե ինչով ավարտվեց ամեն ինչ։

Այդ կադրերը դիտելուց կարելի վատանալ։ Երիտասարդ ֆոտոմոդելը կարճ շորտերով եւ մարզակոշիկներով զգուշորեն իջեցնում է անդունդ մեկ ոտքը, հետո երկրորդը… եւ կախված է ՝զուգընկերոջ ձեռքը բռնած, գրում է Bloggers Arena-ն:

Տղան է նրա ամբողջ «ապահովագրությունը»։ Այսինքն, պարզ ասած, նա չունի ապահովագրություն:

Եվ 300 մետր բարձրությունից ընկնելուց Վիկ Օդինցովին փրկեց միայն հրաշքը։

Երկնաքերի տանիքում նկարահանված կադրերը հրապարակվել են YouTube-ալիքում, Instagram սոցցանցում 2017 թվականին:

Տեսանյութն ու լուսանկարները, որոնցում պատկերված է, թե ինչպես է առանց ապահովագրության աղջիկը նկարահանմանը մասնակցած երիտասարդի ձեռքին կախվել, հավաքել մեծ քանակությամբ «լայքեր», ռեպոստներ եւ մեկնաբանություններ:

Հոլովակը նկարահանել են Դուբայի ամենահայտնի շենքերից մեկի տանիքում ։

Դրա բարձրությունը 300 մետրից մի փոքր ավելի է։ Ամենաբարձր բնակելի շենքերի ցանկում երկնաքերը զբաղեցնում է պատվավոր ութերորդ տեղը։

Իշխանության ներկայացուցիչները աղջկան պարտավորեցրել են ստորագրել խոստման տակ ՝ այլևս իրենց կյանքը վտանգի չենթարկել:

Վիկտորիան վստահեցնում է, որ չի պլանավորել եւ չի պատրաստվում կրկնել իր խելահեղ արարքը, ինչպես նաեւ հայտնել է, որ արժանի է պարգեւատրման այն բանի համար, որ իր գործողություններով թույլ է տվել բացահայտել Cayan Tower երկնաքերի անվտանգության համակարգի հետ կապված էական խնդիրները:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: