«Աղջիկը մի ուրիշ սերա, իմ մեծ աղջիկը, խելոքս, օգնականս»․ Լիլիթ Մուրադյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը սոցիալական իր հարթակում ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա հաճախակի է կիսվում իր մտքերով, լուսանկարներով։


Նա հանրայնացնում է ընտանեկան լուսանկարներ  զբոսանքից և այլ ընտանեկան իրավիճակներից։ Լիլիթը շաբաթներ առաջ երկրորդ բալիկին է ունեցել և այժմ զբաղված է երեխաների խնամքով։ Այս անգամ Լիլիթը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ դստեր հետ է։

Նրա աղջիկը շատ անուշիկ տեսք ունի։ Նա մայրիկի հետ ջերմ գրկախառնված է։ Լուսանկարին Լիլիթ Մուրադյանը գրառում է կցել․ «Աղջիկը մի ուրիշ սերա, իմ մեծ աղջիկը, խելոքս, օգնականս: Աղջիկների մամաներ համաձա՞յն եք»։

Մեկնաբանություններում Լիլիթի հետևորդները ակտիվ ներգրավվել են քննարկումներին։ Օգտատերերից ոմանք նշել են, որ առաջին բալիկները անմիջապես մեծանում են, երբ ծնվում է երկրորդը։

Օգտատերերը նաև նկատել են, թե ինչքան գեղեցիկ դուստր ունի Լիլիթը և հանդես են եկել  ջերմ գրառումներով՝ ուղղված Լիլիթի դստերը՝ Անի Անդրեային։ Ավելի վաղ հաղորդավարուհին հանրայնացրել էր ընտանեկան անչափ գեղեցիկ և ջերմ լուսանկար։

Понравилась статья? Поделиться с друзьями: