Աղջիկը բռնեց հարսի ծաղկեփունջը․ զուգընկերոջ արձագանքը զվարճալի է

Այս տեսագրությունն արվել է հարսանիքներից մեկի ժամանակ և ցնցել համացանցը։ Չնայած առաջին հայացքից ամեն ինչ կարգին է․ հարսանցուն նետում է ծաղկեփունջը, իսկ նրա ընկերուհիներից մեկը բռնում է այն։

Ավանդույթի համաձայն՝ հաջորդը կամուսնան այն աղջիկը, ում բաժին կընկնի ծաղկեփունջը։ Միայն տեսեք այն բռնած գեղեցկուհու զուգընկերոջ դեմքը, դրանից «երջանկություն» է կաթում։

Հարսանիքի ժամանակ ամենասովորական նկարահանումը համացնացում հիթ է դարձել՝ տղայի արձագանքի շնորհիվ։

Տեսագրությունը պրոֆեսիոնալ չէ։ Այն նկարահանել է հյուրերից մեկը։ Եվ այսպես, երբ հարսը նետում է ծաղկեփունջը, աղջիկները շտապում են այն բռնել։ Ամենաակտիվը մյուսներից բարձր է ցատկում, և թանկարժեք փունջը նրանն է։

Սակայն աղջկա զուգընկերն ամենևին երջանիկ չէ։ Տեսնելով, որ իրեն են նկարում՝ տղամարդը փորձում է ժպտալ, բայց ապարդյուն։

Հայտնի է, որ տարիներ շարունակ նա ապրում է այդ կնոջ հետ, նրանք անգամ 2 տարեկան որդի ունեն։ Սակայ, ըստ երևույթին, տղամարդը մտադիր չէ ամուսնանալ։ Հենց այդ պատճառով էլ այդպես է արձագանքել զուգընկերուհու՝ ծաղկեփունջը բռնելու փաստին։

Понравилась статья? Поделиться с друзьями: