Ահա և նրանք․ վեց մեծահարուստ հայերն աշխարհում

Պատմական ճակատագրի բերումով, թե բախտի քմահաճույքով հայեր կան աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում։ Լինելով ստեղծող և արարող ազգ՝ հայերն ամենուր խոշոր ձեռքբերումներ են ունենում Հազիվ թե կարողանանք գտնել մի երկիր, որտեղ որևէ ճանաչված կամ մեծահարուստ հայ չլինի։ Ներկայացնենք նրանցից վեցին։

Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը 6․4 մլրդ դոլար է կազմում։ Գալիցկին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Վերջինը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահն է։ Նրան է պատկանում նաև ՌԴ-ում ամենամեծ՝ «Մագնիտ» սուպերմարկետների ցանցը։

Ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերից Սամվել Կարապետյանի կարողությունը 4․3 մլրդ դոլար է։ Forbes պարբերականը նրանք ներառել է ամենահարուստ ռուսաստանցիների շարքում։

Կարապետյանին է պատկանում «Տաշիր Գրուպը»։

Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից  է Արգենտինայում ծնված Էդուարդո Էռնեկյանը։ Նրա ունեցվածքը 1․9 մլրդ դոլար է գնահատվում։

Նրան է պատկանում Corporation America-ն։ Էռնեկյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը համապատասխանեցրեց միջազգային չափանիշներին։

Մոսկվայաբնակ Դանիել Խաչատուրովի կարողությունը 1․9 մլրդ դոլար է։ Նրան է պատկանում Ռուսաստանի ամենամեծ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը։

Սերգեյ Սարկիսովի կարողությունը, որը նա եղբոր՝ գործարար Նիկոլայ Սարկիսովի հետ է կիսում, կազմում է 2․4 մլրդ դոլար։ Սերգեյ Սարկիսովը RESO-Garantia-ի հիմնադիրը և սեփականատերն է։

Վերջրես Մալթայի քաղաքացիություն ստացած Ալբերտ Ավդոլյանին են պատկանում WiMAX-ը և Expater-ը։ Նա նաև Yota-ի բաժնետեր է։ Ավդոլյանի ունեցվածքը 0․8 մլրդ դոլար է։Aha

Понравилась статья? Поделиться с друзьями: