Ահա թե ինչ տեղեկություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը

Ն. Փաշինյանն իր սոցցանցային էջում նոր հրապարակում է արել «Կառուցենք Հայաստանը նորովի» հեշթեգով: Եթե սովորաբար նրա այդօրինակ հեշթեգով հրապարակած նյութերը վերաբերում էին հայկական ճանապարհների կամ գործարանների, դպրոցների նորգամանը, ապա այս անգամ այդօրինակ հեշթեգով նյութն էականորեն տարբերվում է նախորդներից:

Վարչապետն այս անգամ այդ հեշթեգի ներքո խոսել է մարդկանց՝ երիտասարդ եղբայրների մասին, ովքեր Հայաստան են վերադարձել Շվեյցարիայից:

Վարչապետը, ծանոթացնելով Վահան և Տիգրան Պետրոսյանների հետ՝ տեղեկացնում է, որ նրանք արտերկրում կրթություն են ստացել ու վերադարձել հայրենիք՝ իրենց կարողությունները հայրենիքի զարգացմանը նվիրելու համար:

Հայրենիքում եղբայրները երեք միլիոնի դոլարի չափ ներդրում են արել արհեստական բանականության և համակարգչային տեսողության զարգացման ուղղությամբ տարվող ծրագրերի մեջ:

Եղբայրները ստեղծել են SuperAnnotate ընկերությունը, որը պատրաստվում է իր ունեցած ամբողջ գումարը ներդնել Հայաստանում և եռապատկել ինժիներական թիմի ծավալները:

Այսպիսով վարչապետը ցույց է տալիս, որ մեր երկրում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները արտերկրում գտնվող մեր հայրենաիցների վերադարձի և հայրենիքում գործունեություն ծավալելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!