Ահա թե ինչ պարգևի է արժանացել Դեբեդ գետից 2-ամյա երեխային դուրս բերած քաղաքացին

Արդեն մի քանի օր է ինչ հանրությունը ցնցվեց ահասարսուռ դեպքից։ Նախ տեղեկություն տարածվեց, որ երկամյա երեխան հայտնվել է Դեբեդ գետում։

Տեղեկությունը սարսափելի էր և հանրությունն աղոթում էր երեխային կյանքի համար, ապա վերջապես հայտարարվեց, որ երեխային դուրս են բերել։ Ուրախացրեց հաջորդիվ տեղեկությունը, ըստ որի՝ երեխան փրկված է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա Արևիկն է։ Սակայն բարի ավարտով կուլմինացիան անմիջապես շրջվեց։

Եվ  ահա պարզվեց, որ փոքրիկին գետն  է նետել հենց մայրիկը։ Նա 31 տարեկան է։ Այժմ ձերբակալված է։ Իսկ երկու տարեկան Արևիկին փրկել է Ժիրայր Պողոսյանը, ով այդ պահին ճյուղեր էր հավաքում։

Այսօր երիտասարդը ԱԻ նախարարի կողմից պարգևի է արժանացել («Համագործակցություն հանուն փրկության» մեդալ)։ Մեդալը նախարարը Ժիրայրին է շնորհել դիպլոմների հանձնման արարողության ժամանակ։

«Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- ասել է նախարարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!