Ահա թե ինչպիսի ուշագրավ երգի պրեմիերա է ներկայացրել Հռիփսիմե Հակոբյանն իր ծննդյան օրը․ պրեմիերա

Հանրահայտ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը իր ծննդյան օրվա առիթով նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն, որ երգչուհին այսօր նոր երգի պրեմիերա է ներկայացնելու, նախապես հայտնել էր նրա տղան՝ Լեոն՝ հենց մայրիկի նոր երգը երգելով շնորհավորելով նրան ծննդյան օրվա առիթով։


Հռիփսիմեի նոր երգի թեմատիկան սիրային է։ Երգը վերնագրված է «Սիրահարվել եմ»։ Սա Հռիփսիմեի երկրորդ անգամ մայրիկ դառնալուց հետո առաջին նոր պրեմիերան է, որ երգչուհին միայնակ է ներկայացնում։

Երգը երգչուհին մատուցում է գունագեղ ու ինքնատիպ լուծումներով հարուստ տեսահոլովակի զուգակցությամբ, որ նույն ոճով ինքն իր ծննդյան օրը շնորհավորեց նաև Հռիփսիմեի երգիչ ամուսինը՝ Մարտինը՝ ծննդյան օրը նոր երգի պրեմիերայով։

Հռիփսիմեի նոր երգի պրեմիերան, որը երգչուհին ներկայացրել է իր ծննդյան օրը, կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ՝ թողնելով ստեղծագործության և դրա մատուցման մասին նաև ձեր կարծիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!