Ահա թե ինչպիսի հրապարակում է արել Ռոբերտ Քոչարյանը՝ տուն հասնելով

Ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանը միառժամանակ տուն է վերադարձել: Եթե նախկինում տուն վերադառնալու նրա բոլոր միջնորդությունները դատարանը մերժում էր, անգամ այն, որը նախկին մի քանի վարչապետեր էին ներկայացրել, ապա նրա վիրահատությունից հետո միջնորդությունը բավարարվեց:

Բավարարելով միջնորդությունը՝ դատարանը շուրջ երկու միլիարդ դրամի գրավագումար էր պահանջել՝ տալով երկու օր ժամանակահատված:

Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ գումարը վճարվել է ռուսաստանաբնակ ձեռնարկատերերի կողմից, իսկ Քոչարյանը տուն է վերադարձել: Այդպիսով՝ նա տնից պետք է շարունակի իր հետվիրահատական վերականգնողական շրջանը, ինչպես նաև դատավարության հետագա ընթացքը:

Քիչ առաջ նրա սոցցանցային էջում հրապարակվեց նոր լուսանկար: Լուսանկարը վերնագրված է «Տանը»: Այս հրապարակման տակ տեղ են գտել տարատեսակ մեկնաբանություններ՝ հանդիմանություններից, մեղադրական խոսքերից մինչև ուրախության, ոգևորության դրսևորումներ ու բարեմաղթանքներ:

Եղել են նաև հումորային մեկնաբանություններ, որոնց մեջ հատկանշական են «թիթիզ ջինսի» ու նրա ոճի մասին գնահատողական գրառումները:

Понравилась статья? Поделиться с друзьями: