Ահա թե ինչպիսի եղանակային կանխատեսումներ են հայտնել նոյեմբեր ամսվա համար

Եղանակային կանխատեսումները, հատկապես աշնան փոփոխվող օրերին՝ առաջնային է իմանալը։ Օդերևութաբանության կենտրոնը այսօր հանրայնացրել և տեղեկացրել է հանրությանը, թե ինչպիսի եղանակային կանխատեսումներ են կատարվել նոյեմբեր ամսվա համար։

Եվ այսպես, քանի որ նոյեմբերին փոքրանում է արևի բարձրությունը և դրանով պայմանավորված կարճանում է նաև ցերեկվա տևողությունը, պարզ օրերի թիվը նկատելի կնվազի:

Այս ամսում հանրապետության տարածքում ամսվա միջին ջերմաստիճանը կլինի 1.5°C է: Առաջին տասնօրյակում կդիտվի համեմատաբար տաք եղանակ (4°C), իսկ ահա 3-րդ տասնօրյակում արդեն բացասական ջերմաստիճան։

2-րդ տասնօրյակի վերջում կզգացվի ձմռան շունչը։ Սպասվում է 0°C-ից ցածր ջերմաստիճան, որը բնորոշ է ձմռան սկզբնական օրերին։ Նոյեմբերի կեսերին բարձր լեռնային շրջաններում արդեն կդիտվի կայուն ձյան ծածկ, որի բարձրությունը կհասնի 5-10սմ-ի:

Մեծ է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում․ այն կազմում է 25 օր: Մառախուղ առավել հաճախ կդիտվի առավոտյան ժամերին։ Հագնվեք տաք և հետևեք ձեր առողջությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: