Ահա թե ինչպիսին է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի գեղեցիկ ընտանիքը

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնավարման հենց սկզբից զարմացրեց բոլորին իր կտրուկ ու կազմակերպված գործունեությամբ:

Նախ տնօրենի տեղակալ նշանակված գնդապետը կայծակնային արագությամբ, ընդամենը մեկ ամսվա ընթացքում վարչապետի կողմից նշանակվում է տնօրեն՝ առաջ բերելով շատերի զարմանքը:

Իսկզբանե նրա պաշտոնավարմանը թերահավատորեն ու երկբայությամբ վերաբերվող անձիք անգամ չէին կարողանում թաքցնել իրենց զարմանքը:

Արգիշտին ծնունդով Երանոս գյուղից է: Նա արդեն տասը օր է, ինչ զբաղեցնում է իր պաշտոնը, սակայն արդեն հասցրել է սիրվել շատ-շատերի կողմից:

Քսանիննամյա Արգիշտին ունի գեղեցկադեմ տիկին ու երկու հրաշալի բալիկներ: Չնայած բավականին երիտասարդ տարիքին, նա բավականին հետաքրքիր ու հագեցած ուղի է հասցրել անցնել մինչ այս:

Ստանձնել է բազմաթիվ կարևոր ու պատասխանատու պաշտոններ: Վերջին չորս տարիների ընթացքում նա ծառայության է անցել դատախազությունում:

Ա. Քյարամյանը մշտապես խուսափում է խոսել անձնական կյանքի մանրամասների մասին՝ գերադասելով առանձնապես չբացել փակագծերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!