Ահա թե ինչպես Վեդին դիմավորեց իր չեմպիոնին․ հաղթական կոչեր, անսահման մեծ հպարտություն․․․ սա տեսնել է պետք

Օրերս հայտնել էինք Գոռ Սահակյանի հաղթանակի մասին։ Գոռը այն հայ հպարտ ու հայրենասեր սպորտսմենն է, ով  Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը հաղթանակ գրանցեց և դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Գոռն աչքի ընկավ իր վեհ հայացքով․ նա ՀՀ հաղթական օրհներգի ժամանակ հայացքը հառել էր վերև և ասես վայելում էր օրհներգի յուրաքանչյուր բառը, նոտան ու հնչյունը։ Չեմպիոնն անսահման մեծ հպարտութուն էր զգում։

Շատերն անդրադարձան չեմպիոնի հաղթական այդ դրվագին և շտապեցին իրենց հիացմունք ու հպարտությունը հայտնել գրառումների, տարբեր հրապարակումների տեսքով։ Գոռ Սահակյանը Վեդիից է։ Եվ ահա Վեդին դիմավորել է իր չեմպիոնին։

Վեդի համայնքի Վեդու Մարտին Վարդանյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեծ շուքով դիմավորեցին Գոռ Սահակյանին՝ Եվրոպայի ծանրամարտի 2023 թ․ առաջնության ոսկե մեդալակրին։

Երաժշտություն, պար, ցնծություն, հպարտության անսահման զգացողություն, հաղթական կոչեր․․․ Այս մասին առաջարկում ենք դիտել վարը և վայելել մեր հայրնեակցի հաղթանակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: