Ահա թե ինչպես է Սոնա Ռուբենյանը «գnղանում» հարսի կոշիկը. տեսեք՝ ինչ տեսքով է երգչուհին գնացել հարսանիքին

Երեկվանից ողջ համացանցում ակտիվորեն տարածվում և քննարկվում  է դիզայներ Մերի Ստեփանյանի հարսանյաց հանդեսը։ Քննարկվեց  նրա զգեստը, հյուրերը և այլ մանրամանսեր։

Նշենք, որ Մերի Ստեփանյանը Արթուր Բաղդասարյանի նախկին հարսն էր, ով ամուսնալուծությունից հետո գտավ իր երջանկությունը։ Մերիի հարսանյաց հանդեսին հրավիրված են եղել մի շարք հայտնի դեմքեր, ովքեր գեղեցիկ դրվագներով կիսվել են սոցիալական իրենց հարթակներում։

Վիկա Մարտիրոսյանը հարսի պարի հեղինակն է, Սոնա Ռուբենյանը մի քանի եգերի կատարմամբ  է հանդես եկել և ակտիվորեն մասնակցել հարսանիքի հետաքրքիր դրվագներում։

Պարզվում է՝ Սոնան նույնիսկ գողացել էր հարսի կոշիկը։ Հոլովակը հրապարակել էր հենց ինքը՝ երգչուհին։ Այն բավակնին զվարճալի է և հետաքրքիր է դիտելը։ Նա հետևորդներին սիրով ցույց է տվել, թե ինչպիսի տեսքով է ներկայացել հարսանյաց հանդեսին։

Երգչուհին գեղեցիկ է ՝ ինչպես միշտ։ Հարսանեկան արարողության այդ հատվածն առաջարկում ենք դիտել ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: