Ահա թե ինչպես են դիմավորել Նիկոլ Փաշինյանին գերությունից նոր վերադարձած Նարեկ Սիրունյանի ընտանիքի անդամները․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր նախընտրական շրջայցերից մեկի ժամանակ դրսում հանդիպել է երեկ գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանի հարազատները։ Ն․ Փաշինյանին նախ մոտեցել է Նարեկի հայրը։

Ն․ Փաշինյանը նրան շատ ջերմ ու մեծ ուրախությամբ է դիմավորել։ Նա երկար գրկել է Նարեկի հորը՝ իր ուրախությունը կիսելով տղայի հոր հետ։ Ն․ Փաշինյանն ուրախ ասում է․ «Տեսա՞ր, որ ասացի կգա տղադ, եկավ»։

Հետո Նիկոլ Փաշինյանին են մոտենում նաև Նարեկի մյուս հարազատները, պապիկը, տատիկը, նրանք փաթաթվում, շնորհակալություն են հայտնում վարչապետի պաշտոնակատարին՝ իրենց տղային տուն վերադարձնելու համար գործադրած ջանքերի համար։

Ներկաները շարունակաբար բացականչում են Նիկոլ Փաշինյանի անունը՝ ողջունելով նրան։ Բոլորի տրամադրությունները բարձր են։


Նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած այս հուզիչ ու սրտառուչ տեսարանը ներկայացնող տեսանյութը, որ համացանցում տեղադրել է Ն․ Փաշինյանը և բազմաթիվ ջերմ արձագանքների արժանացել, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: