Ալյուրով հալվա․ պատրաստեք և վայելեք անմահական համը

Ալյուրով պատրաստված հալվայի բույրն ու համը կգերի բոլորին։ Այս բաղադրատոմսով պատրաստված հալվան պատրաստում էին դեռ շատ վաղուց։ Այն մշտապես հյուրասիրել են թանկ և հարազատ հյուրին և հատկապես տարածված է եղել տալ նորահարսին։ Այն կազմված է մի քանի բաղադրամասից, բայց անչափ համեղ է, անմահական։ Եթե սիրում եք հալվա, ապա պատրաստեք մեզ հետ։

Եվ այսպես, պատրաստեք հետևյալ մթերքները՝

120գ կարագ

100գ շաքարավազ

200գ ալյուր

1 պտղունց աղ

Վանիլին

Բաղադրատոմսը հին է, հայկական, ավանդական և հավատացնում ենք, որ կհիացնի բոլորին։ Հալեցրեք կարագը կամ յուղը, ավելացնել ալյուրին և մի պտղունց աղ անել, անդադր տրորելով, խառնել մինչ ալյուրը համապատասխան աստիճանի կկարմրի, ապա միացնել շաքարավազը և վանիլինը։ Այս փուլում կրակն անհրաժեշտ կլինի անջատել:

Մի քանի րոպե խառնել, լցնել ափսեի մեջ, զարդարել: Կարող եք զարդարել ընկույզով և ընեղենի տարբեր տեսակներով։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Պատրաստեք և վայելեք այն։

Բարի ախորժակ և պատրատման բարիկ ընթացք ենք մաղթում։ Իսկ կից լուսանկարները կարծում ենք օգտակար կլինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: