Ալլա Լևոնյանը ցնցել է բոլորին իր նոր կերպարով… սա տեսնել է պետք

Սիրված երգչուհի Ալլա Լևոնյանը վերջին տարիներին առավել ակտիվ է ինչպես աշխատանքային գործունեությամբ, այնպես էլ համացանցային հարթակներում։

Երգչուհին աչքի է ընկնում նաև արտաքին փոփոխություններով։ Նա փոխել է ոճը, կատարել քթի պլաստիկ վիրահատություն և այժմ ներկայանում է նոր, առավել գեղեցիկ ոճով ու տեսքով։

Երգչուհին չի վախենում փոփոխություններից․ նա նույնիսկ տեսահոլովակի շրջանակներում հանդես է եկել հիփհոփային կերպարում և զարմացրել ու հիացրել երկրպագուներին։ Այս անգամ Ալլա Լևոնյանը հետևորդներին հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է նորությամբ հանդես գալ և ներկայացնել իր նոր աշխատանքը։ Ուշագրավ է եղել երգչուհու նոր կերպարը։

Նա ներկայացել է սպիտակ ոճային կոստյումով և գրավել ու հաճելիորեն զարմացրել երկրպագուներին։ Հոլովակը երգչուհու նոր ֆոտոշաքից է, որտեղ երգչուհին կրում է նաև սև ակնոցներ՝ արտաքին տեսքը լրացնելու համար։

Ալլա Լևոնյանի  մասնակցությամբ նոր հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: