Ալլան երգելու է․․․ Այսօր Ալլա Պուգաչովայի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ Պրիմադոննայի կյանքից

Այսօր՝ ապրիլի տասնհինգին, Ալլա Պուգաչովայի տարեդարձն է։ Պրիմադոննան այսօր դարձավ յոթանասունչորս տարեկան։

Նա մի ամբողջ կյանք իրեն նվիրել է երգարվեստին և ուրախացրել ոչ միայն իր հայրենակիցներին, այլև հարակից բոլոր պետությունների ժողովուրդներին։ Նրա երգերով ապրել են, ուրախացել, լսել ինչպես ուրախ, այնպես էլ տխուր ժամանակ։

Երգչուհին երգել է տարբեր թեմաների շրջանակներում։ Նրանով հիացել են, նրան կրնօրինակել։ Ալլա Պուգաչովան ամուսնացած է և ունի երկու երեխաներ։ Չնայած Պրիմադոննայի պատկառելի տարիքին՝ նա երկու դպրոցական տարիքի երեխաների մայրիկ է և իրեն երջանիկ է համարում։ Նրա կողակիցը Մաքսիմ Գալկինն է։

Ալլա Պուգաչովայի հայտնի դուստրն է նաև Քրիստինա Օրբակայտեն, ով մայրիկի տարեդարձի օրը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն վերնագրված է՝ Ալլան պիտի միշտ երգի։ Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան ընտանիքի հետ միասին գտնվում է այլ երկրում։

ՌԴ իշխանությունները երգչուհուն և նրա ընտանիքին մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ։ Քրիստինայի նոր երգը, որը  նվիրված է մայրիկին, դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: