Ալեքսանդր Սայադյանի կոշտ և դիպուկ անդրադարձը Անժելա Թովմասյանի հայտարարությանը

Լրագրող, հրապարակախես Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այս կինը իր մասին այնքան մեծ կարծիքի է, որ մտածում է, թե Փաշինյանը իրեն ինչ-որ բանի տեղ է դնում և էլ բանուգործ չունի ու պիտի գիշեր-ցերեկ անհանգստանար ոմն թովմասյանանժիկի գոյության փաստից։ Լրագրո՜ղ, ընդդիմադի՜ր… Չէ մի, չէ…

Ախր, ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։Սա այդպես էլ չի հասկացել, որ գրիչ ու խոսափող բռնել իմանալը որևէ մեկին դեռ լրագրող կոչվելու իրավունք չի տալիս։ Ճշմարիտ լրագրողը, անկախ իր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, պիտի լինի անաչառ, անկողմնակալ, պիտի լինի պետության ու պետականության պաշտպան, երկիրը սիրող քաղաքացի։

Ճշմարիտ լրագրողը, եթե նույնիսկ իր հայացքներով ընդդիմադիր է, միևնույն է, լավին լավ պիտի ասի, վատին` վատ, բայց ոչ երբեք տեսնի միայն սխալները, բացթողումները և դրանք դրոշակ դարձնելով, ուրախությունից պայթի, չարախնդա, ինչն էլ մեծագույն հաճույքով ու հրճվանքով այս ամբողջ ընթացքում արել է իրեն լրագրող ու ընդդիմադիր համարողը։

Եթե մի քիչ վերլուծելու կարողություն ունենար, կհասկանար, որ վարչապետը ոչ մի կապ չունի հաղորդաշարի փակման գործում։ Հաղորդաշարը, որ վաղուց արդեն իր կողմնակալությամբ ու ապատեղեկատվությամբ զզվացրել, ձանձրացրել ու զայրացրել էր հեռուստադիտողին, փակել է տվել իր, «Կենտրոն»-ի և ԲՀԿ-ի տերը` Ծառուկյան Գագիկը,առանց որի թույլտվության անգամ ճանճը չի դզզա հ/ը եթերում։

Ինչ-ինչ, բայց ինքնապաշտպանական բնազդը Ծառուկյանի մոտ շատ լավ է աշխատում։ Նա տեսնում է, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում և նրա այս քայլը փորձ է` զոհաբերելով օդիոզ հաղորդաշարը, հավատացնել, թե ոչ մի կապ չկա իր և ռոբասերժական թայֆաների ու թովմասյանհրայր երևույթի միջև։

Չմանրամասնեմ, որովհետև բոլորին էլ պարզ է իրավիճակը։ Ինչ վերաբերում է թովմասյանանժիկի ընդդիմադիր լինելուն, ապա պետք ասել, որ նա ոչ թե ընդդիմադիր է, այլ հակահեղափոխական, որովհետև հենց անցյալ տարվա ապրիլին շատ լավ հասկացել է ու զգացել է եղբոր գլխին գալիքը և իր ողջ չարությամբ լծվել է նոր իշխանություններին վարկաբեկելու, ժողովրդի վստահությունն ու հավատը սպանելու անշնորհակալ գործին։

Նա պարզապես հադես էր գալիս որպես հակահեղափոխության խոսափող։ Եթե պատկերավոր ասենք` աչքերը փակել ու բերանն էր բացել և նույնիսկ այս ակնհայտ իրավիճակում կատարվածը ուզում է ներկայացնել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ և խոսքի ազատության իրավունքի սահմանափակում։ Եզրափակեմ` թովմասյանանժիկը պիտի հասկանա և համակերպվի այն մտքին, որ իր և իր նմանների սելը արդեն գնացել է…

Понравилась статья? Поделиться с друзьями: