Ալեն Սիմոնյանն առաջին անգամ ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է իր կրտսեր բալիկը

Ալեն Սիմոնյանը երկու ամիս առաջ նորից վայելեց հայրիկ դառնալու հաճելի բերկրանքը։ Քաղաքական գործիչը քաղաքական լարված առօրյայի, նախընտրական ու հետընտրական թոհուբոհի մեջ հասկանալիորեն քիչ է ժամանակ անցկացնում ընտանիքի հետ։

Այսօր նա մի կարճատև, փոքրիկ, բայց դրական տրամադրություն փոխանցող տեսանյութ է տեղադրել իր նորածին բալիկի մասնակցությամբ, ով այսօր բոլորել է ծննդյան երկու ամսականը։ Ծնողները որոշել են նորածին տղային Էրիկ անվանել։

Ալեն Սիմոնյանը, տեղադրելով Էրիկի ու մայրիկի հաճելի ու ջերմ շփումից մի փոքրիկ հատված, գրել է հետևյալը․ «Այսօր հրաշքս դարձավ երկու ամսական»:

Ապա նա մաղթել է, որ Աստված պահպանի բոլոր բալիկներին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկ Էրիկն ուրախանում՝ լսելով մայրիկի ջերմացնող ձայնը։


Ալեն Սիմոնյանի տեղադրած փոքրիկ ընտանեկան տեսանյութը, որտեղ առաջին անգամ երևում է նրա կրտսեր որդին՝ Էրիկը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: