Ալեն Սիմոնյանը խոսում է քննադատված լուսանկարի մասին.տեսանյութ

Այս օրերին սահմանված են կանոններ և այնպիսի նորմեր, որոնցով այդ կանոններն ի գիտություն չընդունելու դեպքում նույնիսկ դրամական տույժ է նախատեսված :

Անկախ վերոնշյալից, դեռևս փողոցում կհանդիպենք մարդիկ, ովքեր ակնհայտորեն  շրջանցում են բոլոր կանոնները, նրանցից շատերը խորին համոզմունք ունեն, որ վտանգն իրենց դուռը չի ծեծի, և եթե չարիքին չհավատաս, այն քեզ մոտ չի գա, միչդեռ օրեցոր ահագնացող իրավիճակը հակառակն է ապացուցում:

Հանրությունը , սակայն, մատնացույց է անում կարգազանցներին, որոշները դժգոհում են, թե ինչու իրենք ստիպված են հետևել հրահանգներին, մյուսները՝ ոչ: Այս դեպքում ամենամեծ օրինակը ՀՀ կառավարության անդամների օրինակն է , և Աստված մի արասցե , եթե հանկարծ կառավարությա որևէ ներկայացուցիչ չհետևի իր իսկ կողմից սահմանված կանոններին, հասարակությունը դարձյալ բողոքի ալիք կբարձրացնի:

Երեկ Արցախի նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ Արցախում էին նաև վարչապետն ու իր տիկինը, այլ պաշտոնատար անձինք: Հրապարակվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է , որ վերոնշյալ անձինք սեղանի ծուրջ կանգնած են առանց դիմակի, սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց :Այսօր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ քննադատված լուսանկարին, պարզաբանելով, որ լուսանկարն արված է Արցախում , որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ, քանի որ համավարակի հետ կապված իրավիճակն Արցախում , անհամեմատ լավ է և բացի դա, լուսանկարն արվել է բաց տարածքում:

Ալեն Սիմոնյանը՝ քննադատված լուսանկարի մասին

Ալեն Սիմոնյանը՝ քննադատված լուսանկարի մասինՆշենք, որ լուսանկարում երևում է, թե ինչպես են ՀՀ իշխանության ներկայացուցիչներն առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու շնորհավորում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Опубликовано ԼՈՒՐԵՐ.com Пятница, 22 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!