Ազգանունը Ալիև է. ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքի դպրոցի տնօրենը հայտնել է Սպուտնիկ Արմենիային, որ հենց նույն համայքնում ՝ Արեգունիում, ադրբեջանցի է հայտնվել, հայտնի են մի քանի մանրամասներ նրա մասին:

Նրա մայրը ընստ հասած տեղեկությունների ուկրաինացի է , իսկ հայրը ՝ ադրբեջանցի: 16 տարի ապրել է մանկատանը, իսկ այնտեղ է հայտնվելու պատճառն հենց այն էր, որ մայրն իրենց լքել է , իսկ հայրն իրեն հանձնել է մանկատուն:

Եվ ահա 16 տարի հետո ստիպված է եղել լքել մանկատունը և սկսել է ինքն իր ապրուստի մասին հոգալ. տարբեր վայրերում հովվություն է արել, բայց երեկ վեճ է ունեցել ֆերմերի հետ ու երբ վերջինը քնել է , ինքը եկել է մինչև Ճամբարակ ու երբ լույսեր է նկատել , ճանապարհը նրան Արեգունի է հասցրել: Դպրոցի տնօրենի հայտնած տեղեկությունների համաձայն ադրբեջանցին 26 տարեկան է , անունը , թեպետ հայտնի չէ, բայց ազգանունը Ալիև է:

Արեգունիի դպրոցի տնօրենը նշում է , որ 26-ամյա Ալիևի հետ զրուցում են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Այս պային նոր տեղեկություններ չկան : Նյութը մեծ տարածում է գտել համացանցում, ընթերցողներին հետաքրքրում են ավելի շատ մանրամաներ կատարվածի մասին, ինչպես նաև այն, թե ինչ է սպասվում ադրբեջանցուն:

Понравилась статья? Поделиться с друзьями: