«Ազգականներս հեռվացան, կարծես թե թոնրի կրшկն ու լավաշի հոտն էր մեզ միավորում»

Լյուսյա Հակոբյանը գրում է․ «Բարև ձեզ, տիկին Հակոբյան ջան։ Թոնրատան նկարը մոտս հիշողության ու կարոտի էջ բացեց որը խնամքով փակված էր: Երբ տատիկիս կողքն էի նստում, միշտ սիրում էի նրա ձերքերից հոտ քաշել ու հաբուրել։

Ես անհամբեր սպասում էի լավաշ պատրաստելու օրը գար, բոլորս մի տեղ էինք հավաքվում, կարծես թե մեծ տոն էր։ Լավաշի թխման օրը տատիկիս ձեռքերից կարծես թե վարդի անուշավետ յուղով օծած լիներ, հոտ, որը երկար տարիներ բացակայու է կյանքիցս։

Տատիկս մի օր հրաժեշտ տվեց, երկար ժամանակ թոնրի ծուխը դադարեց խանութից գնված լավաշին մոտիկ չէի գալիս, ազգականներս հեռվացան, կարծես թե թոնրի կրшկն ու լավաշի հոտն էր մեզ միավորում, կորավ մեր խաղն ու երջանկությունը։

Տարիներ հետո նորից ծխաց թոնիրը, բայց լավաշի ոչ համն էր տեղն, ոչ էլ հոտը, չկային հավաքված ազգականներս տխուր էր ամեն ինչ։ Հեռացանք երկրից՝ թողնելով իմ մեջ թոնրի մոտ վազվզող անհամբեր սպասող առաջին թխված լավաշին, տատիկիս լավաշի ու ձեռքերի բույրին կարոտով»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!