Ադրբեջանցի տղայի կարծիքը մեր վարչապետի մասին

Կառլոս Ռաիսյանը, ով վերջերս է Հայաստանից Վրաստան մեկնել և այժմ իր կարանտինային օրերն է անցկացնում այնտեղ, ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է արել. պարզվում է , որ հենց այնտեղ ՝

Վրաստանում Կառլոսը հանդիպել է ազգությամբ ադրբեջանցի, բայց Վրաստանի քաղաքացի Էլդարին, ով ինչպես ինքն է նշում, իրեն հաճախ է սուրճ հյուրասիրում: Եվ ահա Կառլոսը հարցրել է Էլդարին ՝ ռուսերեն. <<Մեր Նիկոլին ճանաչու՞մ ես>>:

Էլդարը պատասխանել է . <<Իհարկե ճանաչում եմ>>: Կառլոսի հաջորդ անսպասելի հարցն է հնչել. <<Հավանու՞մ ես>> :Էլդարն այս հարցին անսպասելի պատասխան է տվել, նա ասել է , որ եթե Ադրբեջանն այդպիսի նախագահ ունենար, անշուշտ, կհավաներ, իսկ այսպես՝ ոչ, չի հավանում:

Կառլոսն իր մեկնաբանությունը ավարտում է կատակելով, թե Էլդարը երևի էլ երբեք իրեն սուրճ չի hյուրասիրի: Ավելի վաղ Կառլոս Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում նկարագրել եր իր կարանտինային պայմանները ՝ Վրաստանում: Վրաստանում ըստ նրա՝ կարանտինի պայմանը խախտողներին տուգանում են որ պակաս քան 3000 լարի կամ  900 ամերիկյան դոլար:

Понравилась статья? Поделиться с друзьями: