Ադրբեջանի հարվածից Իրանում տներ են ավերվել․ տեսանյութ

Այսօր յութուբում վիդիո հավաքվեց, որտեղ երևում է, որ Իրանում սահմանային տներից մեկը ավերված է։ Յութուբի վրա վիդիոյի գրված է, որ Ադերբեջանի հարված արդյունքն է։ Դեռևս հստակորեն ու պաշտոնապես հաստատում չի եղել, բայց իհարկե կանխատեսելի էր, որ նման դեպքեր կլինեն, քանզի Իրանը մի քանի ԱԹՍներ արդեն իսկ նկատել, խոցել էր իր սահմաններում։

Իսկ եթե սա հաստատվի, սա բնականաբար խնդրահարույց թեմա է դառնալու Իրանա-ադրբեջանական հարաբերություններում, քանզի բազմիցս Իրանն զգուշացրել էր երկու կողմերին էլ, որ իր տարածք հանկարծ որևէ բան չընկնի։ Ի՞նչ պատասխան կլինի այսօրվա եղածից հետո, դեռ պետք է սպասել արդեն պաշտոնական Իրանի խոսքին, որը կհաստատի գուցե և հերքի եղածը։

Սակայն վերջին օրերում 71 միավոր հարվածներ են եղել Իրանի տարածք ու դա արդեն իսկ հաստատվել է։

Ենթադրվում է, Իրանը անչափ կոշտ կքննադատի Ադրբեջանի այսպիսի անզգուշությունը ու գուցե կոնկրետ քայլեր ևս ձեռնարկի, քանզի նախազգուշացումներ բազմից արել էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: